Հրդեհ՝ Ստեփանավանում․ այրվել է հանգստի գոտու շոգեբաղնիքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:05-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում հրդեհ է բռնկվել:

Նախնական տվյալներով թաղամասի հարակից տարածքում գտնվող հանգստի գոտում այրվում է շինություն:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել` 01:57-ին:

Նախնական տվյալներով ամբողջությամբ այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող շոգեբաղնիքի փայտե առաստաղը և վնասվել եվրոպատուհաններն ու դռները:

Տուժածնոր չկան: Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: 

--00—ԼՄ