Թուրքական լիրան շարունակում է արժեզրկված մնալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

լիրա

Դեկտեմբերի 15-ի դրությամբ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկված մնալ օտարերկրյա դրամական միավորների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Մեկ ամերիկյան դոլարի դիմաց լիրայի փոխարժեքն այս պահին 14․65 է։

Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/16․38 լիրա, 1 ֆունտ ստերլինգ/19․23 լիրա փոխարժեքով, իսկ 1 գրամ ոսկին գնահատվում է 823 լիրա։

--00--ԱԹ