Ծանրորդ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում 5–րդն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում 5–րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հակոբյանը երեք մոտեցման միայն երրորդ փուրձից հետո կարողացավ գլխավերևում պահել 105 կգ, իսկ հրման վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրեց 152 կգ: Երկամարտի 230 կգ-ով նա 5-րդն է:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Հակոբ Մկրտյանը 12-րդն է:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

--00--ԿԿ