Որդին կալանավորվել է մոր սպանության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

քկ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են 67-ամյա կնոջ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:50-ին, քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկում առկա է կնոջ դի:  Վերոհիշյալ հասցեում, ննջասենյակի հատակին  մեջքի վրա պառկած դիրքով հայտնաբերել է գլխի շրջանում ակնհայտ մարմնական վնասվածքների տեղակայումներով՝ նույն հասցեում բնակվող 67-ամյա կնոջ դին:

Կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս 42-ամյա որդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն:
 

 --00—ՄՀ