Ժիրինովսկին 7-րդ անգամ պատվաստվել է COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Աշխարհ

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին յոթերորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, բացի այդ, նախկինում պատվաստվել է նաև գրիպի դեմ։ Այս մասին գրել է Ժիրինովսկին իր թելեգրամյան ալիքում։

«Պատվաստվե՛ք, ընկերներ, ավելի վաղ ես արդեն պատվաստել եմ «Սպուտնիկ V»-ով, իսկ այս անգամ՝ «ԿովիՎակ»-ով։ Դա դասական ապաակտիվացված վիրուսի պատվաստանյութն է, տեխնոլոգիա, որն ապացուցված է տասնամյակների ընթացքում:

Ընդհանուր առմամբ, սա ինձ համար յոթերորդ ներարկումն է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր»,-գրել է նա։

--00--ԿԿ