Զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Հրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական վարժվածության կատարելագործման նպատակով դեկտեմբերի 15-ին N զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Անձնակազմը մարտավարական բարդ պայմաններում, տարբեր զինատեսակների կիրառմամբ, կատարել է կրակային վարժանքներ և ցուցաբերել բարձր պատրաստություն։

--00--ԿԿ