Պառկում ենք գիշատիչի ժանիքի տակ. քանի ՀՀ-ում թույլ իշխանություն է, թշնամին առավելագույնը կկորզի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Պառկում ենք գիշատիչի ժանիքի տակ․ քանի ՀՀ-ում թույլ իշխանություն է, թշնամին առավելագույնը կկորզի»,- 24TV-ի հետ հարցազրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև համդիպմանը և Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու Հայաստանի իշխանության խաղաղասիրական մղումներին։ 

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվելու են մեր տարածքների զավթումն այնքան ժամանակ, քանի դեռ մեր իշխանությունը թույլ է տալիս։ Մեղրիի միջանցքը ստանալով՝ չեն բավարարվի․ թուրքերի մշտական իղձն է ոչնչացնել մեր պետականությունը, և դառնանք թրքահպատակ։ Մեր ոչնչացումը տենչացող երկրների հետ չպետք է որևէ հարաբերություն ունենալ։ Քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել իր կատարածի համար, ոչ մի հարաբերություն պետք չէ հաստատել նման երկրի հետ։ Դեռևս ոչ մի լավ բան մեզ չի սպասվում, ստորագրվում են տարբեր թղթեր, որոնցով կորցնում ենք տարածքներ, ճանապարհներ, ստիպված ենք նահանջել, զրկվել մեր երիտասարդներից»,- շարունակում է Սահակյանցը։

Մուլտիպլիկատորի հետ զրուցել ենք նաև Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերից և այն մասին, թե այսօր ի՞նչ պայմաններում և ինչպիսի՞ ֆիլմեր է նկարահանում ստուդիան։

Մանրամասն դիտեք տեսանյութում։