Երևանն ու Բաքուն վերածվել են մանրադրամի․ մոտ ժամանակներում խաղաղություն չի լինի․ Յունուսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հույսը, որ տարածաշրջանում խաղաղություն կտիրի, քիչ հավանական է, քանի որ վերնախավերը պատրաստ չեն փոխզիջումների։ Երբ Հայաստանը և Ադրբեջանը դադարեցին լինել կոնֆլիկտի գլխավոր խաղացողները, երկու երկրներն էլ վերածվեցին մարիոնետների, նրանցից ոչինչ կախված չէ։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը։

«Այս կոնֆլիկտը երկար կտևի։ Երբ ստորագրվեց գազի և նավթի «դարի պայմանագիրը», մենք մեծ աշխարհաքաղաքական խաղում դարձանք կատարողներ»,-ասել է Յունուսովը։

Նրա կարծիքով, հիմա գլխավոր խնդիրը արյունահեղություն թույլ չտալն է։ Ադրբեջանցի փորձագետը վստահ է, որ երրորդ պատերազմը ժամանակի հարց է։

«Անցած էսկալացիայի արդյունքներով կարող են լինել բոլորը՝ տարբեր չափով, բայց գլխավոր հաղթանակը Ռուսաստանինն էր»,-հավելել է կոնֆլիկտաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։