Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այցելել է այսօր ձերբակալված Մամիկոն Ասլանյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։

Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։

Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:

--00--ԱՀ