ՀՀ-Ադրբեջան երկաթուղու շինարարությունն արդեն պետք է սկսենք․ ուզում ենք օր առաջ ունենալ այն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը  վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումը և պայմանավորվածությունը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով,  երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ ՀՀ-ն այս երկաթուղով կապ կստանա դեպի Իրան և ՌԴ, Ադրբեջանը՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երկաթուղու շինարարությունը պետք է սկսել․

«Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին»։

--00—ՄՀ