Վարույթ է ընդունվել մոլորվելու հետևանքով գերի ընկած արցախցուն բռնության ենթարկելու քրգործը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

արցախ

Արցախի ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ բռնության ենթարկելու և վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ