Կուսակցություն չեմ հիմնելու, չեմ աջակցելու գործողներին. Արմեն Սարգսյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 26, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում կուսակցություն բացել կամ աջակցել որևէ քաղաքական ուժի։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ հունվարի 26-ին, պատասխանելով քաղաքական ուժի մաս կազմելու լուրերեի մասին 24News- ի հարցին։  

«ՀՀ նախագահը չի պատրաստվում հիմնել կուսակցություն կամ ուղղակի, թե անուղղակի աջակցել որևէ կուսակցության»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Նախագահը մասնակցում է Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող հայ-իտալական գիտական համաժողովին, որը վերաբերում է արհեստական բանականության զարգացմանը։