Ստուգվել է անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը,

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ստուգատես

Ուսումնական փուլի ամփոփիչ քննություններին ընդառաջ՝ N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 16-ին անցկացվել է շարային ստուգատես։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, ծառայության կազմակերպման ընթացքն ու ռազմական տեխնիկայի վիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորվել են հետագա խնդիրների կատարման վերաբերյալ, սահմանվել են արձանագրված թերությունների շտկման ժամկետներ։

--00--ԱԹ