Արմավիրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 մեքենա, որոնցից 2-ը գտնվում էին հետախուզման մեջ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ից 17-ը, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիր քաղաքում՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 58 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։

Հայտնաբերվեց առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձ։ Բացի այդ, հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 12, մեկ հաշվառման համարանիշով շահագործվող 1 մեքենա։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00—ՄՀ