Լիպարիտյանը ներկայացնում էր ԱՄՆ֊ի ուղերձը, որ Թուրքիայից և Ադրբեջանից այլևս սպառնալիք չի կարող լինել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Լիպարիտյանը ներկայացնում էր ԱՄՆ-ի ուղերձը, որ Թուրքիայից և Ադրբեջանից այլևս սպառնալիք չի կարող լինել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ․-ի խորհրդարանի փոխնախագահ, դիվանագետ Արա Սահակյանը։ Սահակյանի համոզմամբ՝ Թուրքիան կայացած պետություն է, իսկ Հայաստանը՝ ոչ, Անկարայի հետ հարաբերությունների հաստատումը մի զարկով լուծվող խնդիր չէ, վստահության մթնոլորտ է պետք։

Սահակյանի կարծիքով, ՀՀ-ն ժողովրդավարությունից գնում է տոտալիտարիզմի, իշխանությունը կենտրոնանում է մի անձի շուրջ։ «Փաշինյանին թվում է, թե իրենից առաջ բոլոր իշխանությունները անցողիկ էին, բացի իրենից, սա մարդկային թուլություն է»,-ասաց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։