Որքան Վահագն Ալեքսանյանը կապ ունի բալետի, այնքան էլ ՔՊ-ն ՝ ՏԻՄ -ի հաղթանակի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

«ՏԻՄ ընտրություններում թեկնածուն, եթե ՔՊ-ական չէ, բայց հաղթել է, կանչում են ոստիկանություն և գործ են հարուցում, սա դասական քաղաքական հետապնդում է: Ես նշել եմ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ՏԻՄ-ում չի հավաքել 50,2 տոկոս ձայն, ինչպես իրենք են մատնացույց անում։ Հետաքրքիր է Ջերմուկի 15 տարվա ՀՀԿ-ական պագամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի հաղթանակի հետ ՔՊ-ն ի՞նչ կապ ունի, հետո ի՞նչ, որ այդ ցուցակով է առաջադրվել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Վահագն Ալեքսանյանը երբ աում է՝ ՏԻՄ -ում հաղթել  են, նա Ջերմուկի Արսենյանի որդու հաղթանակի հետ այնքան կապ ունի, որքան բալետի: Կամ Մարտունիում ՔՊ ցուցակով հաղթել է մեկը, ով 2015-ին լավ ձայներ ապահովելու համար նիվա է նվեր ստացել: 

Կամ Արտաշատում հաղթել  է մեկը, ով 2017-ին գործող ՀՀԿ-ական մարզպետի հետ մրցում էր ՀՀԿ-ի համար շատ ձայներ հավաքելու համար: Իջևանում, ըստ օդում կախված լուրերի, պայման են դրել՝ կամ համապատասխան թվով ձայներ պիտի հավաքեք, կամ կորցնելու եք գյուղապետի, դպրոցի տնօրենի պաշտոնները:

ՏԻՄ ըտրություններում ՔՊ-ն այնքան կապ ունի հաղթանակի հետ, որքան Վահագն Ալեքսանյանը՝ բալետի հետ»,- ավելացրեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։