Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

Մամիկոն Ասլանյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։

Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեի քննիչը։

Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

--00--ԱՀ