ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի հետ առանձնազրույցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

վանաձոր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

--00—ԼՄ