«Այբ»-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հայտնի է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

Այբ

Ավարտվել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) ձևավորման գործընթացը։

«Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ առաջիկա երկու տարում ՀԽ-ի լիազորությունները կատարելու են՝

 Արամ Փախչանյանը,•

 Արթուր Բերդը,•

 Արտակ Հովհաննիսյանը,•

 Դավիթ Յանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Բունարջյան),•

 Կարեն Մուսայելյանը,•

 Կարո Սարգսյանը,•

 Տիգրան Հարությունյանը։•

Հիմնադրամի ՀԽ-ն բաղկացած է յոթ անդամից, որոնք ընտրվում են «Այբ»-ի կանոնադրությամբ սահմանված երեք խմբերից: Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի ընտրությունները կայացել են ըստ գործող կանոնակարգի՝ թափանցիկության, համայնքի ներառականության և արդյունավետության սկզբունքներով։

Կառավարման այս կազմը, որում «Այբ» գաղափարի ակունքներում կանգնած նվիրյալներ են, կառաջնորդի հիմնադրամին դեպի նոր ու նշանակալի կրթական նպատակներ և կշարունակի «Այբ»-ի՝ լավագույն կրթությունը բոլորին հասանելի դարձնելու առաքելությունը։

«Այբ» համայնքը երախտագիտություն է հայտնում 8-րդ գումարման հոգաբարձությանը՝ մարտահրավերներով և անորոշությամբ լի ժամանակահատվածում հիմնադրամի ռազմավարական կառավարումն ապահովելու, ծրագրերի զարգացմանն ու ազդեցության շրջանակի ընդլայնմանն անմիջականորեն նպաստելու համար։

 --00—ՄՀ