ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ողջունում է բրյուսելյան՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Միացյալ Նահանգները ողջունում է վերջերս Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք վճռականորեն աջակցում ենք ապագա անմիջական շփումներին, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանին»,- ասել է  Պետդեպարտամենտի խոսնակը:

Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում հերթական անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

նկար

--00—ԼՄ