«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

․

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել են ТОС-1А ծանր հրանետային համակարգերի կիրառմամբ գործնական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հրանետային համակարգերը դուրս են հանվել մշտական տեղակայման վայրերից, բացազատվել նախորոշված շրջանում և բերվել մարտական վիճակի:

Ըստ աղբյուրի՝ ռեակտիվ արկերի կիրառմամբ խոցվել է շուրջ 1․5 կմ հեռավորությամբ գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահապատ տեխնիկայի և տրանսպորտային միջոցների շարասյունը:  

--00--ԱՀ