Ռուս խաղաղապահներն ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը դեպի ԼՂ և հակառակը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտակետերով եւ Լաչինի միջանցքով ապահովել են օրական ավելի քան 400 մեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ։Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, եւ անհրաժեշտության դեպքում խնդրում ենք վարորդին իջնել մեքենայից՝ մեքենայի սրահը զննելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Իվան Պադալկան։

--00--ԱՀ