Պատրաստ եմ այդ սցենարին. Մասիսի համայնքապետը` իրեն կալանավորելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

 Եթե նման սցենար լինի, ես պատրաստ եմ դրան։ Նման խոսակցություններ չկան, նման բան մտածելու որևէ պատճառ չունեմ, մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է․ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մասիսի համայնքապետը Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով իրեն կալանավորելու վերաբերյալ հարցին։

«Այս պահին նման բան չեմ նկատում, եթե ընթացքում նման բան լինի, ես դրան պատրաստ եմ»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանության հետ աշխատելուն՝ Համբարձումյանն ասաց, որ աշխատանքի մեջ որևէ խոչընդոտի չի հանդիպել։

--00—ՄՀ