Մեզ թուղթ են ուղարկել ու ասել՝ կստորագրեք, ՀՀ֊ն չի նախաձեռնողն այս գործընթացի. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Մեզ թուղթ են ուղարկել ու ասել՝ կստորագրեք, ՀՀ֊ն չի նախաձեռնողն այս գործընթացի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ Արշակյանի համոզմամբ՝ Թուրքիայի հետ հաշտեցումը չի հասունացել, սա պարտադրված օրակարգ է, իսկ մենք կոպիտ սխալ ենք թույլ տալիս` ոչինչ չնախաձեռնելով։

Նրա կարծիքով` Ցեղասպանությունից մենք չենք հրաժարվում, բայց եթե մենք հանում ենք Ցեղասպանության հարցը, ապա աշխարհը չի հանում, դա նրանց համար էլ է խնդիր։ 

Արշակյանը բարձր գնահատեց Երևանի քսղաքապետ Հայկ Մարությանի հեռացման ակցիան` մասնավորապես նշելով հետևյալը. «Մարության Հայկին հեռացնելով` իշխանությունը հեղափոխություն է անում, արդյո՞ք նա կդառնա ընդդիմադիր գործիչ»։

--00--ԱԹ