Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

․

Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ է եկել արցախյան վերջին պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը:

«Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ` ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,- գրված է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։

Գրառմանը կից հրապարակել են նաեւ նորածնի եւ մոր լուսանկարը:

Հենրիկ Ասատուրյանը  ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Մարտունիում։ Հենրիկ Ասատուրյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին ԱԹՍ–ի հարվածից։

--00--ԱՀ