Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է, Ապարան-Արագածին՝ տեղ-տեղ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ