Իմ խոնարհումը ԱԱԾ այն 18 նվիրյալներին, ովքեր անմահացան Արցախին ու ժողովրդին պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

նգն

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել՝ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, վետերաններ.

Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտն է և մեծ է աշխատակիցների գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը: Իհարկե, Ձեր կողմից իրականացվող գործառույթները մեծ հաշվով անհասանելի և անտեսանելի է մեր բնակչության համար, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ Ձեր ծառայությամբ պաշտպանում եք Արցախի Հանրապետության անվտանգության շահերը:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, կառույցն իր ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, զինվորագրվեց նաև Հայրենիքի պաշտպանությանը: Իմ խոնարհումը համակարգի այն 18 նվիրյալներին, ովքեր անմահացան Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Փառք հերոսներին:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին, ովքեր շարքում են և շարունակում են իրենց ամբասիր ծառայությամբ պաշտպանել Արցախի Հանրապետությունը՝ ներքին ու արտաքին սպառնալիքներից:

Մեր երկրի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերները հաղթահարելու համար, այսուհետ ևս շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ բոլորիդ աշխատանքային հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:

--00—ՄՀ