Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթել է թիմային մրցաշարի վերջին օրը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

բռնցքամարտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտում է հաղթական նոտայով:

Երևանում անցկացվող թիմային ձևաչափով մրցաշարի վերջին մրցումային օրը Կարեն Աղամալյանի գլխավորած ընտրանին մրցել է Վրաստանի հավաքականի հետ և կրկին առավելության հասել:

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:

--00—ՄՀ