Մեզ փաստի առաջ դնելու տարբերակն է ընտրվել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Քաղաքական

Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էր միավորել հանրությանն, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սակայն պետք է իրոք լինել այդքան «տաղանդավոր», որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ:

Գոնե այս հարցում ազգին միավորելու շանսն օգտագործելու փոխարեն այն պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը:

Հ.Գ. Կամ էլ երկրորդ տարբերակը՝ գնալու են այնպիսի զիջումների, այդ թվում Ցեղասպանության հարցում, որ հանրային վստահություն ունեցող որևէ բանակցող դրան չի համաձայնվի: Այսինքն մեզ փաստի առաջ դնելու տարբերակն է ընտրվել»,-գրել է քաղաքագետը։

--00--ԿԿ