Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետը դեռ հստակ չէ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ագն

Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին:

Արդեն հաղորդել ենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: 

--00--ԱԹ