Դոլարը, եվրոն, ռուբլին շարունակում են էժանանալ․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

evro

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին կազմել է 480.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.58 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.02 դրամ, նվազել է 4.17 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.78 դրամ, նվազել է 6.97 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.47 դրամ, նվազել է 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 349.91 դրամ, ոսկի՝  27,932.52 դրամ, պլատին՝ 14,447.59  դրամ:

--00—ԼՄ