Վանաձորի պետհամալսարանի դասախոսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ավագ հետաքննիչի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ՝ 81-ամյա Վանդոս Ղարագյոզյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 69-ամյա Զինա Մարանդյանին։ 

Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ Զինա Մարանդյանը մահացել է։ 

Կայքի տեղեկություններքվ՝ վարորդ Վ. Ղարագյոզյանը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ