Բանակում, բացի Փաշինյանի դատարկ հայտարարություններից, այլ տեղաշարժ չկա. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Բանակում, բացի Փաշինյանի դատարկ հայտարարություններից, այլ տեղաշարժ չկա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի համոզմամբ՝ Թուրքիայի հետ մենք մտնում ենք մի գործընթացի մեջ, որտեղ նախապես պարտված ենք։

Նրա կարծիքով, եթե Թուրքիայի հետ գործընթացում պարտությունը երաշխավորված է, նախապայմաններից պետք է խուսափենք՝ ձգելով գործընթացը։ 

Պատգամավորը նաև փաստեց, որ Թուրքիայի հետ մտնում ենք մի ճահճի մեջ, որտեղից արդեն մեկ անգամ պարտված ենք դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։