Ասլանյանն անկոտրում էր և վճռական․ Մամիջանյանն ու Մարգարյանն այցելել են կալանավորված համայնքապետին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

․

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են դեկտեմբերի 5-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձոր խոշորացված համայնքում հաղթանակ տարած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանին։

Հայկ Մամիջանյանը 168.am-ին հայտնել է, որ Մամիկոն Ասլանյանն անկոտրում էր, լի պայքարը շարունակելու վճռականությամբ։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է ընտրություններում հաղթելուց օրեր անց, մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել էր դեռևս սեպտեմբերին։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

--00--ԱՀ