Ապարանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Բարոյահոգեբանական բարձր ոգով բանակ են մեկնում Արագածոտնի մարզի առաջին զորակոչիկները։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետարանը։

Ձմեռային զորակոչը մեկնարկել է, և այսօր վաղ առավոտյան Ապարան համայնքից հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելու մեկնեցին առաջին զորակոչիկները։

Ապարանի համայնքապետարանում տղաներին բարի ծառայություն մաղթեց ու գործնական խորհուրդներ հղեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը։

--00—ԼՄ