Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ պատգամավորներին ու աշխատակազմին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Ալեն Սիմոնյան

 

 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին: Այս մասին ասվում է Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում։

«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,-նշվում է կարգադրությունում։

ԱԺ նախագահի պաշտոնավարման 5 ամսվա ընթացքում սա պարգևատրման երկրորդ կարգադրությունն է:

 --00—ՄՀ