Ադրբեջանում կրկին զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանական բանակի զինծառայող Դաշգըն Սաֆարովը մահացել է Շամքիրի շրջանի քաղաքացիական հոսպիտալում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զինծառայողը մահացել է սրտի և թոքերի սուր անբավարարությունից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ադրբեջանը հայտնել էր մեկ այլ զինծառայողի մահվան մասին: