Գեղարքունիքում 22-ամյա վարորդը Lexus-ով բախվել է տան քարե պարսպին, փլուզել այն․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

վթար

Երեկ` դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Էդգար Աղեկյանը իր վարած Lexus 470 մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիք գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածի թիվ 36 տան քարե պարսպին, որոշ հատված փլուզել և առաջ ընթացել։

Վթարի հետևանքով Է․ Աղեկյանն ու ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սերյոժա Իսոյանն ու 21-ամյա Խաչիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

--00--ԱԹ