Երևանում օրվա երկրորդ կեսից հնարավոր է թույլ ձյուն, դեկտեմբերի 24-ից 28-ը տեղումներ չեն սպասվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ձյուն

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-25-ը գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն: Դեկտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

--00—ԼՄ