Կապիտուլյանտը մեզ խառնել է իրենց հետ, ովքեր տարիներ անց իրար հայհոյում են, բառարանում բառեր փնտրում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Կապիտուլյանտների խունտան բռնաճնշումների նոր փուլ է սկսել։ Իսագուլյանի կալանավորումը քաղաքական պատվերի կատարում է, վերջինս վաղուց է նրանց կոկորդին ոսկոր դարձել։ Այս մասին այսօր Գառնիկ Իսագուլյանին տեսակցելուց հետո ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով կալանավորումների թեմային, Մամիջանյանն ասել է՝ «Մեր մեջի վախեցողները վաղուց արդեն հեռացել են․ շոուներով են փորձում լռեցնել։ Կապիտուլյանտը մեզ խառնել է իր թիմակիցների հետ, որոնք տարիներ հետո իրար հայհոյում են, բառարաններում տարբեր բառեր ման գալիս։

Հիշեցնենք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վարույթն իրականացնող մարմինը դեկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և Իսագուլյանը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։