Միգուցե խաղաղության դարաշրջան են բերում, պտուղները քաղելու են իրենց թուրք֊ադրբեջանական գործընկերները

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Թույլ տվեք ձեզ մի պահ կտրել «խոզաբդային» նախապատրաստական պրպտումներից և տեղեկացնել, որ ադրբեջանական օկուպացիոն ուժերը զավթել են Հայաստանի և Արցախի ինքնիշխան տարածքները, որտեղ ի դեպ իրականացնում են ապօրինի տնտեսակսն գործունեություն ,մեկ տարի առաջ զանգվածաբար ռմբակոծում էին մեր գյուղերը և քաղաքները,սպանում էին և մինչ այս օրս շարունակում են սպանել և առևանգել հայերին, դատում են Բաքվում մեր գերիներին, ձեռքի հետ սպառնում են մեզ բոլորիս պատերազմով եթե հանկարծ մեզ «խելոք» չպահենք (այսինքն չհամաձայնվենք իրենց պայմաններին), ադրբեջանցիները հրավիրում են արտասահմանյան  ընկերություններին, որ տնտեսական գործունեություն ծավալեն Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքներում։ Նաև թույլ տվեք հիշեցնել ,որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ միայն  հետևություններ չարեցին իրենց ապազգային, հակապետական, անգրագետ և ապաշնորհ քաղաքականությունից, այլ զարմանալի համառությամբ  շարունակում են Հայաստանը տանել դեպի  մասնատում իսկ մեզ բոլորիս դեպի գաղթ կամ թուրք֊ադրբեջանական ճորտ դառնալու ճանապարհով, անվանելով հերթական խայտառակությունները, արհավիրքները և կործանարար գործընթացների «խաղաղության դարաշրջանի բացում»։

Չգիտեմ, միգուցե  խաղաղության դարաշրջան են բերում, բայց միանշանակ այդ խաղաղության պտուղները քաղելու են միայն իրենց  թուրք֊ադրբեջանական գործընկերները, բայց հաստատ ոչ հայերը ոչ Հայաստանը, ոչ Արցախը։

Դե որ հանկարծ «խաղաղության դարաշրջանը» չուշանա թուրքերի համար, ձեռքի հետ նախապատրաստվում են մի կողմից Արցախի հարցը վերջնականապես տեղափոխել Ադրբեջանի ներքին հետաքրքրությունների տիրույթ զուգահեռ թուրքերի հետ որոշել են իբր «բարիշել», կարծես թե մեր և թուրքերի միջև, ոչ թե հայկական արյան գետեր չեն եղել, այլ եղել է ինչ որ «տհաճ իրադարձություններ» ( սա բարբարոս թուրքերի որակավորումն է Հայոց ցեղասպանության»։
Մի խոսքով, տպավորություն է որ մենք ազգովի, ինչ որ գիպնոզի տակ ենք։
Լուրջ եմ ասում»։

--00—ՄՀ