Մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում Niva-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Hyundai-ն էլ՝ Niva-ին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

նիվա

Դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40 –ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 34.8-րդ կ հատվածում Երևանի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Ս.-ն իր  վարած ВАЗ 2121  մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառվ բախվել է  ճանապարհի աջակողմյան երկաթե արգելապատնեշին, ինչից հետո  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Մ.- ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով բախվել է Niva-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 70-ամյա Հակոբ Ա.-ն, 59-ամյա Գոռ Ն.-ն և 42-ամյա Արտյոմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:  

--00—ՄՀ