Սաուդյան Արաբիան հարվածներ Է հասցրել Եմենի մայրաքաղաքին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

արաբիա

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանային հարվածներ Է հասցրել Եմենի գլխավոր մարզադաշտի տարածքից զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի կատարման ժամկետը լրանալուց հետո, որն առաջադրվել Էր Եմենի հյուսիսում (հուսիներին) կառավարող «Անսար Ալլա» շարժմանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Սանայում իշխանության տեղական մարմինների մի աղբյուր: «Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի մարտական ինքնաթիռները երկու հարձակում են կատարել մայրաքաղաք Սանայի վրա՝ հարվածներ Է հասցնելով մայրաքաղաք Սանայի կենտրոնում տեղակայված մատակարարման ճամբարին»,-հաղորդել Է աղբյուրը:

Իր հերթին «Ալ Իհբարիա» սաուդյան հեռուստաալիքի համար կոալիցիայի հայտարարության մեջ ասվում Է, որ հուսիներին տրված ժամանակում նրանք մարզադաշտից զենք են տեղափոխել ճամբար եւ հաջողվել Է խփել զենքի ինը թաքստոցներին: Դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան արաբական կոալիցիան հայտարարել Է վեցժամյա ժամկետի ավարտվելու մասին, որն անհրաժեշտ Էր Սանայի «Ալ Թաուրա» մարզադաշտից հուսիների կողմից զենքի դուրսբերման վերջնագրի կատարման համար, որտեղ բազավորվում եւ վարժանքներ Է անցկացնում ֆուտբոլի ազգային թիմը:

Ի պատասխան մարզադաշտը մաքրելու կոալիցիայի պահանջի, Եմենի «Անսար Ալլա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ Ալի ալ Հուսին, կոչ Է արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ գնալ Սանայի հյուսիսում գտնվող սպորտային փոքրիկ քաղաքի «Ալ Թաուրա» մարզադաշտ՝ այնտեղ զենքի առկայությունն ստուգելու համար, որը պահելու մեջ արաբական կոալիցիան մեղադրում Է խմբավորմանը՝ խոստանալով այդ զենքի հանձնել ՄԱԿ-ի աշխատակիցներին: Նա սաուդցիների գործողությունները համեմատել Է իսրայելցիների կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու հետ։ 

--00—ՄՀ