Վրաստանի համար դուռը միշտ բաց է «3+3» հարթակին միանալու համար․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

զախար

Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի դուռը միշտ բաց է Վրաստանի համար, եթե որոշի միանալ քննարկումներին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ Վրաստանի համար դուռը միշտ բաց է հարթակին միանալու համար:

«Հաջորդ հանդիպման տեղի և օրակարգի որոշումը տեղի է ունենում արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև համաձայնեցմամբ: Առաջին հերթին կարևոր է կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք առնչվում են համընդհանուր շահերին: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար-մշակութային կապերին, ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարին առնչվող հարցերը»,- նշել է Զախարովան:

--00—ԼՄ