Գյումրիում անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էին տուն ու գողացել կենցաղային իրեր

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ապակի

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ի ժամը 12.00-ից դեկտեմբերի 23-ի ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էին Գյումրի քաղաքի Արմենյան փողոցի տներից մեկն ու գողացել կենցաղային իրեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ գողությունն արել է ինքը:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն:

--00—ՄՀ