Աշոցքի տարածաշրջանում և հարակից բնակավայրերում այս գիշեր սպասվում է սաստիկ սառնամանիք

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

սառնամանիք

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: 

Նշված վայրերում լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։

--00--ԱԹ