Անցկացվել է գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

․

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր գիտաժողով՝ «Ռազմական դիվանագիտությունը ՀՀ անվտանգային միջավայրում. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով:

Գիտաժողովին մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուները, հրավիրյալ մասնագետներ:

Բանախոսները ներկայացրել են գիտաժողովի թեմատիկ հարցերը, ծավալվել է մասնագիտական քննարկում ռազմական դիվանագիտության վարման խնդիրների և հնարավորությունների, հայ ռազմական դիվանագիտության իրականացման պատմաքաղաքական փորձի, ռազմական դիվանագիտության իրականացման իրավաքաղաքական կարգավորումների, ՀՀ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դիվանագիտության վարման առանձնահատկությունների և հարակից հիմնախնդիրների վերաբերյալ:

--00--ԱՀ