Երևանի նորընտիր քաղաքապետը երդվեց․ «Բարեխղճորեն կկատարեմ պարտականություններս»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Երևանի քաղաքապետարանում այսօր` դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու նիստ և քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի  ավագանու նիստում  Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցությունը անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին եւ քվեարկությամբ նոր քաղաքապետ ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: