Հենց Վանեցյանը նայի Փաշինյանի աչքերին ու ասի կապիտուլյանտ, կասեմ Արթուր, I'm sorry, դու հզոր ես

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հենց Վանեցյանը նայի Փաշինյանի աչքերին ու ասի՝ կապիտուլյանտ, կասեմ՝ Արթու՛ր, I'm sorry, դու հզոր ես: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը, անդրադառնալով իրենց ուղղված՝ գործ տալու մեղադրանքին, ասաց, որ Դավիթ Խաժակյանը կամ ինքը յոնջլախցի գողական չեն, որ մարդ դանգեն, իրենք դասական քաղաքական գործիչներ են և սովոր են հարցերը կարգավորել իրավական և քաղաքական ճանապարհներով։

Նրա համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը ցեմենտ֊բետոն է իշխանության երկարակեցության համար, ավելին՝ իրեն դրել է խուժանության դաշտում, պետք է ընդդիմադիրները կողմնորոշվեն, թե որտեղ են՝ խուժանությա՞ն, թե՞ քաղաքականության դաշտում։ 

Մարուքյանի կարծիքով, ընդդիմությունն իր ապաշնորհությունը քողարկելու հանար ասում է, թե Էդմոնն է խանգարում՝ իբրև թե պաշտպանելով իշխանությանը, բայց իրականում դոլարային միլիոնատերերը խորհրդարանում կես միլիոն են ստանում, սենյակներն են ռեմոնտ անում՝ իշխանությանը հեռացնելու փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։