ՀՀ և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

կոլաժ

Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝  ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, քանի որ, մեր տպավորություններով, Հայաստանն ունի համապատասխան ցանկություն»,- թուրքական ԶԼՄ-ներին ասել է նա։ 

Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս զբաղեցրել նաև ԱԳ փոխանախարարի պաշտոնը։
 

 --00—ՄՀ